Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀՅԴ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆՈՐ ՄԱ՞ՐԴ

ՀՅԴ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆՈՐ ՄԱ՞ՐԴ
24.02.2012 | 00:00

Թեև այս օրերին շատերն են փորձում տարբեր խողովակներով իշխանական կուսակցությունների ցուցակներում ընդգրկվել` պատգամավոր դառնալու հույսերով, ոմանք էլ, պարզվում է, ընդդիմությունից ակնկալիքներ ունեն: Մեր տեղեկություններով` նախորդ տարի բավականին մեծ աղմուկով Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո Դավիթ Սարգսյանը պատգամավոր դառնալու ցանկություն ունի: Ըստ մեր աղբյուրի` նա ցանկանում է ՀՅԴ-ի ցուցակում անցողիկ հորիզոնական զբաղեցնել: Կհաջողվի՞ նրան դաշնակցական ընկերներին ևս ներշնչել նույն ցանկությունը, կերևա առաջիկայում:
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը 1998-ից մինչև 2011-ի հունիսը Ազգային գրադարանի տնօրենն էր:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ